Թուրքիայում հայտնի քաղաքական գործչի են գնդակահարել

Թուրքիայի Հաքքարի նահանգի հիվանդանոցներից մեկում հրազենային վիրավորումից մահացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտնի ներկայացուցիչ Ահմեդ Բուդակը։

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչը գնդակահարվել է այսօր՝ Շեմդինլի շրջանում։

Տեղեկությունների համաձայն՝ չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Հաղորդվում է, որ Բուդակը եղել է 2015թ․ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորության հիմնական թեկնածուն։

Տեսանյութեր

Լրահոս