Իրանը կարող է խողովակաշարեր վարձակալել գազը Եվրոպա հասցնելու համար
Իրանը կարող է տարածաշրջանային խողովակաշարեր վարձակալել իր գազը Եվրամիության երկրներ արտահանելու համար՝ նոր երթուղիների շինարարության փոխարեն։ Այս մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:
Նրա խոսքով՝ գազը ԵՄ հասցնելու հնարավոր ուղիներից մեկը Իրանում գազի հեղուկացման գործարանների կառուցումն է, միաժամանակ, Իրանը կարող է դիտարկել խողովակաշարով գազի արտահանումը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
BP-ի տվյալով՝ 2015թ․ սկզբին Իրանի գազի ապացուցված պահուստները կազմել են 34 տրլն խմ։ Իրանի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է 17 տոկոս։