Բաժիններ՝

ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը

ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2017-2019 թվականների բյուջեով կրճատել ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։

Այդ խորհրդատվությունները պարունակվում են նախարարությունների մեթոդական ձեռնարկներում։ Բյուջեի նախագիծը դեռ չի ձևավորվել։

Առաջարկվում է կրճատել երկու խոշորագույն պետական լրատվական գործակալությունների՝ TASS-ի և «Ռուսաստանն այսօր»-ի ֆինանսավորումը։ Բյուջեն պետք է նվազեցվի և գործակալությունների չհիմնավորված ծախսերի ծավալով։
Կրճատման հստակ գումարը դեռ չի հրապարակվում։ 2016թ․«Ռուսաստանն այսօր»-ը ստացել էր կառավարությունից 6,75 մլրդ ռուբլի, TASS-ը՝ 1,81 մլրդ ռուբլի։

Բյուջեի նախագիծը դեռ չի ձևավորվել։ Վերջնական տարբերակը ավելի ուշ կհաստատվի, «Վեդոմոստիին» հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ծախսերի ձևավորման ժամանակ այնուամենայնիվ պետք է հաշվի առնվեն, թե արդյոք կարող են իրենց ենթակա ԶԼՄ-ները գոյատևել առանց սուբսիդիաների տրամադրման։

Առաջարկվում է կրճատել նաև հեռուստաալիքների սուբսիդիաները, որոնք գնում են անալոգային հեռուստատեսության հեռարձակման վճարի ճանապարհով և տեղակայված են 100 հազարից քիչ բնակչություն ունեցող քաղաքներում։

ՌԴ-ն արդեն մի քանի տարի շարունակ կրճատում է ԶԼՄ-ների ծախսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս