Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: