Ավակովը չի լքի Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը քրեական գործի պատճառով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կշարունակի իր աշխատանքը նախարարի պաշտոբում, չնայած իր դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է նրա խորհրդական Զորյան Շկիրյակը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
«Ներքին գործերի նախարարը կմնա իր պաշտոնին»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ տեղի ունեցածը չի համարում «արտակարգ» իրադարձություն և դրա հետ կապված խնդիրներ չի տեսնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ ստացել է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումը։