«Ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ». ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանն իր խնամուն վերադարձի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր խնամու՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: «Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ: Բայց որպես իր թեկնածությունը… ինքը մտածելու… ես չեմ մտածում, չեմ տեսնում»: Այլ կերպ ասած՝ ոչ այն է՝ հաստատ չի վերադառնում, ոչ այն է՝ վերադառնում է:
Ի դեպ, ըստ Վոլոդյա Բադալյանի՝ վերջին անգամ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մոտ քսան օր առաջ: Պարզվում է՝ խնամիներով միասին են անցկացրել արձակուրդը:
«Մի ամիս միասին էինք, ընդհանրապես խոսում էինք երկրի, վաղվա օրվա մասին, ոչ կադրային, այլ ընդհանուր, ոնց որ բոլորը»,- պարզաբանեց Բադալյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: