«Խախտումը չի վերացել». Դավիթ Հարությունյան

«13 տարի, գուցե ավելի շատ անգամ ես ասել եմ, որ սա խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Ստորագրած ցուցակների հրապարակումը խախտում է, խախտումը չի վերացել: Այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ քաղաքական համաձայնությունը շատ ավելի կարևոր խնդիր է, և գնացինք այդ քայլին»,- այսօր ԸՕ փոփոխությունների շուրջ ընդդիմություն-իշխանություն հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը գնաց այս քայլին, եթե 13 տարի հայտարարում էր, որ ստորագրած ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է։

Դ.Հարությունյանը հրաժարվեց պատասխանել կառավարության փոփոխության մասին հարցին՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությամբ ամեն ինչ ասել է:

Տեսանյութեր

Լրահոս