Գերմանիայում ռումբի ահազանգի պատճառով տարհանում են առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Անհայտ անձը զանգահարել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Վուպերտալի City-Arkaden առևտրի կենտրոն և հայտնել տեղադրված ռումբի մասին, հայտնում է Westdeutsche Zeitung-ը։
Ներկայումս շինություն տանող բոլոր մուտքերն ու ելքերը փակ են, փակ են նաև հարակից փողոցները։ Ոստիկանությունը պատրաստվում է սկսել շինության խուզարկությունը։
Անհայտ անձը զանգահարել էր և հայտնել, որ շենքում պայթուցիկ է տեղադրված։
Թերթի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել մի քանի ոստիկանական ջոկատ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։