«Վարչապետների փոփոխությամբ որևէ խնդիր չի լուծվում». Լևոն Զուրաբյան

«Այն ձևով, ինչ իշխանությունն է դրա մասին խոսում, դա մենք համարում ենք լրիվ կեղծ գաղափար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ազգային համաձայնության կառավարությանը:

Ըստ նրա՝ ազգային համաձայնության կառավարությունը գործում է ճգնաժամերի ժամանակ, իսկ իշխանությունը չի ընդունում, որ երկրում ճգնաժամ կա:
Լ. Զուրաբյանի կարծիքով՝ սա հերթական իմիտացիա է, ՀԱԿ-ը կարող է գնալ կառավարություն, միայն, եթե մեծամասնություն լինի ԱԺ-ում, որը նպատակադրվել է հաջորդ ընտրություններում:

«Վարչապետների փոփոխությամբ որևէ խնդիր չի լուծվում»,- ասաց  Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս