Թուրքիան պաշտոնապես պահանջել է ԱՄՆ-ից կալանավորել Գյուլենին
Անկարան Վաշինգտոնին պաշտոնական հարցում է ուղարկել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու համար։ Նա մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Ինչպես նշում է NTV-ն, սա Թուրքիայի առաջին պահանջն է ԱՄՆ-ին Գյուլենին նախնական կալանավորելու վերաբերյալ։ Համապատասխան հարցումն արել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Նման հարցման հնարավորությունը քննարկել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանում՝ G20-ի ժամանակ։
Թուրքական իշխանությունները Գյուլենին կասկածում են նրանում, որ նա ղեկավարել է զինվորականների գործողությունները, որոնք փորձել են երկրում հեղաշրջում իրականացնել։