Բաժիններ՝

Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ իր կնոջ հետ ամեն ինչ կարգին է

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ իր կնոջ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ, նախկինում ևս առողջական խնդիրներ ծագել են։

Այս մասին նա հայտարարել է Չառլի Ռոուզին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է սեպտեմբերի 13-ին PBS և CBS հեռուստաալիքներով։

«Հազվադեպ, վերջին տարիների ընթացքում ոչ ավել, քան մեկ անգամ նրա հետ նման բան պատահել է, երբ նրա մոտ ուժեղ ջրազրկում էր։ Իսկ նա ինչպես դև աշխատում էր պետաքարտուղարի, սենատորի պաշտոնում»,- հայտարարել է Բիլ Քլինթոնը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահը հավաստիացրել է, որ իր կնոջ մոտ «ամեն ինչ կարգին է», պարզապես Հիլարիի օրգանիզմը ջրազրկվել է։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ Հիլարի Քլինթոնը առողջական լուրջ խնդիրներ չունի, որոնք կթաքցներ հասարակությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս