Բաժիններ՝

ԱՄՆ-ում այսօր հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում հարգում են 2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման կազմակերպած 4 համաժամանակյա ահաբեկչություններին զոհ դարձավ գրեթե 3 հազար մարդ:

Մահապարտ ահաբեկիչները (ընդհանուր առմամբ՝ 19 մարդ) առևանգել էին 4 ուղևորատար ինքնաթիռ: Դրանցից 2-ը նրանք ուղղել էին Մանհեթենի Առևտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային, մյուսը` հարավային աշտարակների ուղղությամբ: Աշտարակները այրվել էին, ապա՝ փլուզվել:

Դրա հետևանքով զոհվել էր 1366 մարդ՝ հյուսիսային աշտարակում և 600 մարդ՝ հարավայինում: Շուրջ 200 մարդ ցած էր նետվել մեծ բարձրությունից՝ փորձելով փրկվել կրակից և ջախջախվել ականատեսների աչքի առաջ:
Զոհվել էր նաև 341 հրշեջ, 10 բժիշկ, 60 ոստիկան:

Ընդհանուր առմամբ՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի շինություններում գտնվել է 16 հազար մարդ: Նրանց մեծ մասը փրկվել է:

Երրորդ օդանավն ուղևորվել էր դեպի Պենտագոն, այն բախվել էր շինությանը, ինչի հետևանքով սպանվել էր 125 մարդ (չհաշված ինքնաթիռների ուղևորներին), չորրորդ ինքնաթիռը, ինչպես ենթադրվում էր, ահաբեկիչները ցանկացել էին հարվածել Կապիտոլիումին, սակայն օդանավի ուղևորները, բջջայիններից իմանալով նյույորքյան ահաբեկչությունների մասին, դիմադրություն էին ցուցաբերել ահաբեկիչներին:

Ինքնաթիռը կործանվել էր Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ ավանի մերձակա դաշտում՝ Վաշինգտոնից 240 կմ հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս