Բաժիններ՝

ԱՄՆ-ը սպառնացել է միակողմանի միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

ԱՄՆ-ն սպառնել է միակողմանի կարգով միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, հայտարարել է Սուն Կիմը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:

2 օր առաջ Փխենյանը կատարել է թվով հինգերրորդ և տվյալ պահին միջուկային զենքի իր ամենամասշտաբային փորձարկումը:

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայի գործողություններն անվանել է «սադրիչ և անընդունելի»:

«Ի հավելումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների՝ Միացյալ Նահանգները և Ճապոնիան Հարավային Կորեայի հետ միասին դիտարկում են հնարավորությունը՝ միակողմանի միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ»,- հայտարարել է Սուն Կիմը Տոկիոյում Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս