Բաժիններ՝

Կես միլիարդ ռուբլի՝ Մոսկվայի տոնը նշելու համար

Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները Մոսկվայի բյուջեի վրա կարժենան ավելի քան կես մլրդ ռուբլի (մոտավորապես 7.7 մլն դոլար)։ Այս մասին գրում է RBC.ru-ն՝ ավելացնելով, որ սա կլինի տարվա ամենաթանկ մոսովյան միջոցառումը։

Սեպտեմբերի 10-11-ին Մոսկվայում կաշխատեն 212 հրապարակներ, որոնց տարածքում տեղի կունենա ավելի քան 1000 միջոցառում։

Տոնախմբությունը կհեռարձակվի 30 տեսախցիկներով, տեղացիների համար կաշխատի անվճար Wi-Fi ապահովող 200 կետ։

Շաբաթ օրը ուշ երեկոյան նախատեսված է տոնական հրավառություն, իսկ կիրակի օրը տեղի կունենա քաղաքային տեխնիկայի առաջին շքահանդեսը։

Տոնի կազմակերպման համար մոսկովյան իշխանությունները ավելի քան 580 մլն ռուբլու պատվերներ են տեղակայել։ Այս մասին RBC-ն տեղեկացել է պետգնումների կայքում տեղադրված փաստաթղթից։

Մոսկովյան իշխանությունները, սակայն, հրաժարվել են պաշտոնապես տեղեկացնել, թե որքան են ծախսել միջոցառման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս