«Սա պետք է լինի դաս Եվրոպայի համար». Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս եվրոպական երկրներում իրականացված մի շարք ահաբեկչությունները որակել է որպես չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետեւանք եւ ընդգծել, որ Եվրոպայի օրինակը պետք է հետ պահի Ռուսաստանին ոլորտում սխալ քայլեր կատարելուց: Այս մասին տեղեկացնում է INTERFAX-ը:

«Եվրոպայում, ցավոք, կատարվում են սարսափելի ահաբեկչություններ: Կարծում եմ` նախ եւ առաջ սա պետք է լինի դաս Եվրոպայի համար: Նրանք պետք է ընդունեն ինչ-որ արտառոց որոշումներ, որպեսզի պահպանեն միասնականությունը: Խղճում եմ միասնական Եվրոպայի շատ քաղաքացիների: Ինձ թվում է, որ եվրոպացիները պետք է նախեւառաջ մտածեին իրենց երկրներում ապրող քաղաքացիների շահերի պաշտպանության մասին»,- ասել է ՌԴ վարչապետը:

Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացարձակապես չկշռադատված միգրացիոն քաղաքականություն վարելու պատճառով Եվրոպա են եկել միլիոնավոր մարդիկ, ամբողջովին այլ մշակույթ կրող անձինք:

Տեսանյութեր

Լրահոս