«Դատապարտյալների հիվանդանոցում» դատապարտյալը հանկարծամահ է եղել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ մահվան դեպք է գրանցվել։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին հայտնեց, որ երեկ՝ ժամը 18-ի սահմաններում, հանկարծամահ է եղել 1954թ. ծնված Հայրապետ Հայրապետյանը։

Ըստ նախնական տվյալների՝ դատապարտյալը մահացել է սուր սրտային անբավարարությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատապարտյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ Վերջին անգամ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 266-րդ և 268-րդ հոդվածներով՝ թմրամիջոցների, հոգեմետ  նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի։
Վարչությունից հայտնեցին, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նա դուրս գրված է եղել։

Տեսանյութեր

Լրահոս