Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ. ԱԳՆ

Հայաստանը խորը մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:

«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- ասել է Բալայանը:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է հերթական միջուկային փորձարկման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հյուսիսը փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը: «Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում Է անցկացվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել է, որ պայթյունի հզորությունը գնահատվում Է մոտավորապես 10 կիլոտոննա: «Համեմատության համ ար նշենք, որ այս տարվա հունվարին փորձարկված ռումբի հզորությունը կազմել Է 6 կիլոտոննա»,- ասված է փաստաղթղում:

ԿԺԴՀ-ն մինչ օրս իրականացրել է չորս միջուկային թեստ` 2006, 2009, 2013 թվականներին եւ 2016 թվականի հունվարին: Հարավային Կորեայի նախագահ Փաք Քըն Հեն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումը կխորացնի Փհենյանի մեկուսացումը: Նա դատապարտել է Փհենյանի այդ քայլը՝ նշելով, որ այդ «սադրիչ գործողությունները սոսկ ավելի խիստ միջազգային պատժամիջոցներ կհարուցեն նրա նկատմամբ եւ կխորացնեն մեկուսացումը»: Ինչպես նշում է Կիոդո գործակալությունը, Ճապոնիան Պեկինում դիվանագիտական ուղիներով ԿԺԴՀ-ին վճռական բողոք է հայտնել նոր միջուկային փորձար կման կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930