Մոսկվան բացատրել է ՌԴ-ին միանալու՝ Մերձդնեստրի պլանները
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը` Ռուսաստանին միանալուն նախապատրաստվելու մասին, ուղղված է այն բանին, որպեսզի ազդի Մոլդովայի ներքաղաքական իրավիճակի վրա:
Այդ մասին այսօր Lenta-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի` ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի անդամ Օլեգ Պախոլկովը:
«Դա ուղերձ է Մոլդավային` եթե դուք հիմա նախագահի չընտրեք, որը պատրաստ է երկիրը միավորել դաշնության պայմաններով, ապա Մերձդնեստրը կարող է միանալ Ռուսաստանին»,- ասել է ռուս պատգամավորը:
Խորհրդարանականը նշել է, որ Մերձդնեստրը մեկ անգամ չէ, որ քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, սակայն Մոսկվան շահագրգիռ է Մոլդավայի տարածքային ամբողջականության պահպանմամբ` դաշնության ստեղծման պայմաններով:
«Մոլդավայում շուտով նախագահական ընտրություններ են, և Ռուսաստանը հուսով է, որ կհաղթանակի Իգոր Դոդոնը, որն իր նախընտրական ծրագրի կետերից մեկը դարձրել է Գագաուզիայի և Մերձդնեստրի միավորումը մեկ դաշնության մեջ` Մոլդավայի հետ»,- ասել է Պախոլկովը:
Հիշեցնենք, որ Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը սեպտեմբերի 7-ին հրաման է արձակել՝ նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն:
Փաստաթուղթը հրապարակված է Մերձդնեստրի ղեկավարի կայքում:
Հրամանագիրն արձակվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքների իրագործման նպատակով:
Նորմատիվային ակտն անհրաժեշտ է՝ կատարելու «Մերձդնեստրի ժողովրդի կամքը` ազատորեն միանալու Ռուսաստանի Դաշնությանը»:
Մոլդավացի պաշտոնյաների խոսքով` Շևչուկի նախաձեռնությունը խաթարում է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման ջանքերը:
Մերձդնեստրն անկախություն է հռչակել 1990-ականների սկզբին: Ռուսաստանը հանրապետությանը տնտեսական օգնություն է ցուցաբերում:
2006թ սեպտեմբերին Մերձդնեստրում կայացավ հանրաքվե, որի ընթացքում ընտրողների մեծ մասը քվեարկեց անկախության օգտին, որին պետք է հաջորդեր Ռուսաստանին անդամակցությունը:



