Դինքի մարդասպանին ոստիկանները որպես հերոս էին դիմավորում. տարածվել է տեսագրությունը
Թուրքիայում շարունակում են նոր բացահայտումներ արվել «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով:
Թուրքական Kanal 24 հեռուստաընկերությամբ հայտնվել են ձայնագրություններ, որոնք արվել են մարդասպան Օգյուն Սամասթին ձերբակալելուց հետո:
Տեսանյութում երևում են, թե ինչպես են Սամասթին հերոսի նման ողջունում Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակում: Սամասթի կողքին կանգնած ոստիկանները նրան հուշում են, թե լուսանկարվելու համար ինչ դիրք ընդունի, հորդորում են ժպտալ և ասում են, որ «առյուծ տղա է»: «Ապրես, Օգյուն»,- ասում է ոստիկաններից մեկը` հորդորելով լուսանկարվելու համար գրպանից հանել Թուրքիայի դրոշը:
Ի դեպ, հենց այս ոստիկանները օրեր առաջ ձերբակալվել են գյուլենականներին հարելու մեղադրանքով:
https://www.youtube.com/watch?v=uyTXV0LWKAs