Հայտնի է Ուզբեկստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/c2fc5ac314b4a42caf3195bd5b4eda31.jpg)
Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016թ. դեկտեմբերի 4-ին, հայտնում է Lenta-ն:
Այս մասին հայտարարել է հանրապետության ԿԸՀ նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալոմովը:
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են երկրի Սահմանադրությանը համապատասխան` կապված Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ:
Ընտրարշավը երկրում կմեկնարկի սեպտեմբերի 9-ից: Թեկնածուների գրանցումը կսկսվի սեպտեմբերի 30-ին և կավարտվի հոկտեմբերի 20-ին:
Ուզբեկստանի վարչապետ Շևքեթ Միրզիևը նշանակվել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հայտարարվեց Ուզբեկստանի 79-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին: