Համաշխարհային ֆուտբոլային միությունը տրանսֆերային արգելքներ է դրել Մադրիդի «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի վրա
Համաշխարհային ֆուտբոլային միությունը տրանսֆերային արգելքներ է դրել իսպանական 2 գրանդ ակումբների՝ Մադրիդի «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի վրա: Մադրիդյան ակումբները չեն կարողանա ֆուտբոլիստներ գնել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: Ակումբները նման պատժի են արժանացել տարբեր տարիքային թիմերում չթույլատրված տարիքի խաղացողներ հայտավորելու համար:
Այս որոշումը FIFA-ն կայացրել էր դեռ 2015-ին թվականի ավարտին , սակայն ակումբերը բողոքարկեցին որոշումը և համաշխարհային ֆուտբոլային միությունը հետաքննություն անցկացրեց: Այդ ընթացքում իսպանական գրանդները կարողացան տրանսֆերներ իրականացնել` 2016-ի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: FIFA-ի նոր որոշումն արդեն վերջնական կարող է լինել ակումբների համար:
Իսպանական ֆուտբոլի առաջատարները համաձայն չեն որոշման հետ և արդեն պատրաստվում են բողոքներ ներկայացնել Լոզանի մարզական վճռաբեկ դատարան: Մադրիդյան ակումբներին չի գոհացնում FIFA-ի կայացրած որոշումը:



