Գիտնականները մակաբույծ որդին Բարաք Օբամայի անունով են կոչել

Տափակ մակաբույծ որդի նոր տեսակը, որն ապրում է կրիաների արյան մեջ, կոչվել է Baracktrema obamai՝ ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, տեղեկացնում է  BBC-ն:

Ինչպես ընդգծել է Ինդիանայի Սենտ Մերիի քոլեջի կենսաբանության պրոֆեսոր եւ Օբամայի հեռավոր ազգական Թոմաս Փլատը, իր ընտրած անվանումը պատիվ է նախագահի համար, այլ ոչ բնավ վիրավորանք:

Փլատի խոսքով՝ երբեմն մարդիկ պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել, որպեսզի իրենց պատվին որեւիցե առանձնյակ կոչվի:

Գիտնականը նաեւ հավելել է, որ Օբամայի պատվին անվանված մակաբույծն արտաքուստ հիշեցնում է Միացյալ Նահանգների նախագահին, քանի որ այն «երկար է, բարակ եւ չափազանց հանդուգն»:

Տեսանյութեր

Լրահոս