![](/banners/BeFunky-design.jpg)
ԼՂ հարցով խորհրդակցություններն անցկացվում են ծրագրված գրաֆիկին համապատասխան. Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/zaxarova.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` արդյոք մանրամա սների տիրապետում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Մենք ձեզ արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասել է Զախարովան: