Բաժիններ՝

Կենսաբանները սովորել են հանցագործներին բացահայտել նրանց մազերի սպիտակուցներով

Ամերիկացի կենսաբանները սովորել են մարդու ինքնությունը գրեթե անսխալ որոշել ոչ միայն ԴՆԹ-ով, այլեւ նրա մազերի պարունակած սպիտակուցներով, ինչը կբարձրացնի քրեագիտական փորձաքննության ճշգրտությունը եւ կօգնի պարզել այն մարդկանց ինքնությունը, որոնց գտել են հնագիտական պեղումների ժամանակ: Այս մասին ասված է PLoS One հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այն նույն փուլում, որում ԴՆԹ-ի անալիզը գտնվում էր իր գոյության առաջին օրերին: Այս մեթոդը նոր հեղափոխություն կառաջացնի քրեագիտության բնագավառում»,- հայտարարել է Բրեդ Հարթը Լիվերմորի (ԱՄՆ) Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից:

Ինչպես պնդում են Հարթը եւ նրա գործընկերները, սպիտակուցի անալիզի՝ իրենց ստեղծած մեթոդիկան թույլ է տալիս ստույգ որոշել ինքնությունը ոչ միայն մարդու մահվանից հետո առաջին ժամերին եւ օրերին, այլեւ նույնիսկ նրա մահվանից մի քանի հարյուրամյակ անց. գիտնականների խոսքով՝ իրենց հաջողվել է հաջողությամբ նույնականացնել մի քանի մարդկանց, որոնք մահացել են ավելի քան 250 տարի առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930