Պավել Մանուկյանը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
                                    ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատության կենթարկվի:
Պավել Մանուկյանը մեկ անգամ արդեն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատության ենթարկվել էր: Տեղային անզգայացման միջոցով կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    