Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը կոչ է արել Բրիտանիային՝ որքան հնարավոր է շուտ դուրս գալ ԵՄ-ից

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրիտանիայի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ զրույցում դարձյալ կոչ է արել Մեծ Բրիտանիային «որքան հնարավոր է շուտ դուրս գալ Եմ-ից», հայտնում է Sky News-ը` հղում կատարելով Տուսկին մոտ կանգնած աղբյուրին:

Տուսկի և Մեյի հանդիպումը տեղի է ունենում Լոնդոնում:
Հունիսյան հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն։

Twitter-ի իր միկրոբլոգում Տուսկն ընդգծել է, որ կայանալիք բանակցությունների խնդիրը լինելու է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի մտերիմ հարաբերությունների պահպանումը:
«Մեր նպատակը` պահպանել նույնքան մտերիմ հարաբերություններ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, որքան դա հնարավոր է»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը:

Մեյը, իր հերթին, ընդգծել է, որ Բրիտանիային անհրաժեշտ է ժամանակ` նախապատրաստվելու բանակցություններին, այդ պատճառով էլ գործի չի դնում Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, այսինքն` միության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցումը կուղարկվի ԵՄ ղեկավարությանը ոչ վաղ, քան 2017 թվականի սկիզբը:

Նա նաև նշել է, որ մինչև միությունից դուրս գալը Բրիտանիան կշարունակի կատարել ԵՄ անդամ երկրի իր գործառույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս