Հայտնի է Ուզբեկստանի ժամանակավոր նախագահի անունը

Ուզբեկստանի վարչապետ Շևքեթ Միրզիևը նշանակվել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է Interfax-ը:

Նշանակումը տեղի է ունեցել այսօր` երկրի խորհրդարանի վերին և ստորին պալատների համատեղ նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հայտարարվեց Ուզբեկստանի 79-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին:

Երկիրն ավելի քան 26 տարի գլխավորած հանրապետության առաջին նախագահը հուղարկավորվել է Սամարղանդում սեպտեմբերի 3-ին:

Նրա հուղարկավորության կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը գլխավորել էր Միրզիևը:

Տեսանյութեր

Լրահոս