«Եթե Թուրքիայում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, մենք իրերն անվանելու ենք իրենց անուններով». Մերկել

Գերմանիակում փախստականների հետ կապված իրավիճակն անհամեմատ լավ է նրանից, որն ստեղծվել էր 2015թ., իսկ ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների մասին համաձայնագիրը պատասխանում է «երկկողմ շահերին»: Այսպես է կարծում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Գերմանիան կմնա Գերմանիա այն ամենով, ինչ մենք սիրում ենք նրա մեջ և ինչ մեզ համար թանկ է»,- հայտարարել է նա այսօր` ելույթ ունենալով Բունդեսթագում` դաշնային բյուջեի քննարկումների ժամանակ:

Մերկելի խոսքով` համաձայնագրի կնքումից հետո «գրեթե ոչ ոք չի խեղդվել Էգեյան ծովում»:

«Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագիրը կարող է մոդել դառնալ այլ երկրների, օրինակ` Եգիպտոսի, Թունիսի կամ Լիբիայի հետ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար: Եթե Թուրքիայում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, մենք իրերն անվանելու ենք իրենց անուններով,  սակայն հեղաշրջման փորձի դեպքում լավ էր, որ այն ձախողվեց»,- հայտարարել է Մերկելը:

Տեսանյութեր

Լրահոս