Բելառուսում հայտնաբերվել են «Շտալագ-382» համակենտրոնացման ճամբարի 2 հազար գերիների աճյունամասերը
Բելառուսում շարունակվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի աճյունների որոնողական աշխատանքները: Զինվորականներն այս անգամ պեղումներ են իրականացրել Բորիսովոյում, որտեղ նախկինում եղել է զինվորականների համար նախատեսված «Շտալագ-382» համակենտրոնացման ճամբարը, հայտնում է «Բելառուսական զինվորական թերթը» (Белорусская военная газета):
Հայտնաբերվել է եղբայրական գերեզման: Կմախքի աճյունամասերից հնարավոր է որոշել մարդու տարիքն ու սեռը: «Շտալագ-382» համակենտրոնացման ճամբարի գերիների տարիքը 20-40 է:
3 ամսում հայտնաբերվել է մոտ 2000 գերու աճյուն: