Բաժիններ՝

Ռոնալդուն և Բենզեման մարզվել են ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման ապաքինվել են վնասվածքներից և մարզում են անցկացրել ընդհանուր խմբի հետ: Այս մասին հայտնում է արքայական ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել է թիմի մարզման տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ Ռոնալդուն ու Բենզեման մարզում են անցկացրել ողջ ծանրաբեռնվածությամբ:

Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ` նրանք կմասնակցե՞ն Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում «Օսասունա»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 10-ին:

Քրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղում, երբ բախվել էր Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Պայետի հետ: Քարիմ Բենզեման վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության առաջին տուրում ՙՌեալ Սոսյեդադ՚-ի հետ խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս