ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Վրաստան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/stoltenberg_640x420.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Վրաստան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երկօրյա այցի շրջանակներում Ստոլտենբերգը բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ուսանողների առաջ հանդես կգա ելույթվ Վրաստանի խորհրդարանի շենքում, կմանակցի նաև ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որը Վրաստանում կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը: