Բաժիններ՝

Մերկելը կոչ է արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին արագ կարգավորել Հալեպում իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է արագ կերպով համաձայնեցնեն Հալեպում կրակի դադարեցման մասին պայմանները, որտեղ տառապում են խաղաղ բնակիչներ ու ռմբակոծվում են բժշկական հաստատություններ:

«Ես կարող եմ միայն հուսալ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են հասնել կրակի դադարեցման համաձայնագրին, որ դադարեն բժիշկների և բժշկական հաստատությունների գնդակոծությունները: Այնտեղ սարսափելի կերպով տառապում են քաղաքացիական անձինք: Նման բանն անհնար է արդարացնել»,- հայտարարել է Մերկելը:

Նախօրեին սիրիացի կամավորները մեղադրել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին Հալեպի արվարձանում քիմիական զենք կիրառելու մեջ: Ավելի քան 100 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ քլորի կիրառմամբ հարձակման հետևանքով, հայտնել են նրանք:

Հալեպի շուրջ 250 հազար բնակիչ դեռևս գտնվում է ապստամբների գրաված տարածքներում:

Սպասվում էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով համաձայնություն կարող էր ձեռք բերվել Չինաստանում` G20 գագաթաժողովի շրջանակներում, սակայն պարզվեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն գալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս