Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացվել է 73 ենթադրյալ գյուլենական
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/4a2603b5593e24511f7113bae5c86f05.jpg)
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից հեռացվել է 73 աշխատակից:
«Կադրերի զտումն» իրականացվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ պայքարի շրջանակում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:
Փաստաթղթի տեքստում մասնավորապես ասվում է, որ թուրքական բանակն ավելի կուժեղանա գյուլենականների զտումից հետո, հայտնում է Trend-ը: