Պուտինին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել. նախագահի «սիրելի վարորդը» մահացել է
Thesun.co.uk-ը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող մեքենան մասնակից է դարձել Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի, որի արդյունքում մահվան դեպք է գրանցվել։ Ըստ կայքի՝ նախագահի սիրելի վարորդը մահացել է։ Մահվան ելքով վթարը տեսագրվել է։ Վթարի պահին ՌԴ նախագահն ավտոմեքենայում չի եղել։ Նա մասնակցելիս է եղել Չինաստանում անցկացվող G20 գագաթաժողովին։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահի վարորդը վթարի արդյունքում մահացել է։
https://www.youtube.com/watch?v=h3JeVOzcIn0