Բաժիններ՝

Քննիչը պնդում է՝ Մխիթար Սարգսյանն անձամբ է դիմել ինքնասպանության. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությամբ:

Մխիթար Սարգսյանը ազատազրկվել էր մեկ ամիս 3 օր ժամկետով՝ 12-ամյա երեխային ծեծելու մեղադրանքով, կալանավորման ժամկետը լրանալու էր դեպքից մի քանի օր անց: Ինքնասպանության վերաբերյալ պաշտոնական վարկածը հարազատները արժանահավատ չեն համարում:

Կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, պնդում է, որ ամուսնուն սպանել են՝ վկայակոչելով նրա հետ ունեցած խոսակցությունները, համաձայն որոնց՝ Մ. Սարգսյանին փորձել են ստիպել խոստովանել չկատարած հանցագործությունը: (Հիշեցնենք՝ վերջինիս էր վերագրվում  նաև  իր խցակից Վարդգես Գասպարիի նկատմամբ խոշտանգումներ իրակականացնելը, ինչի պատճառով դեպքին նախորդող շրջանում բազմիցս հարցաքննվել է):

Ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու նպատակով քննչական փորձարարություն իրականացնելու, ինչպես նաև Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ կատարվող քննության շրջանակում Մխիթար Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող քննչական մարմնին:

Վերջինս, սակայն, մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Մասնավորապես՝ որոշմամբ նշվում է, որ անհրաժեշտ քննչական գործողություններն արդեն իսկ կատարվել են և դրանց արդյունքում պարզվել է, որ Մ. Սարգսյանն անձամբ է դիմել ինքնասպանության:

Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ուշ կասեցվել է՝ գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Այս պահին քրեական գործի վարույթը դեռևս կասեցված է:

Տուժող կողմը պատրաստվում է բողոքարկել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս