ԱՊՀ երկրներում հետախուզվում է ավելի քան 5 հազար ահաբեկիչ

Ավելի քան 5 հազար մարդ, որոնք առնչություն ունեն ահաբեկչական գործունեությանը, հետախուզվում են ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի կողմից, հայտնել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով` ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնում ստեղծված տվյալների բանկը ներառում է տվյալներ այն մարդկանց մասին, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար:

«Այսօրվա դրությամբ համագործակցության շրջանակներում հետախուզվում է ավելի քան 5 հազար մարդ, որոնք առնչություն ունեն ահաբեկչական գործունեությանը: Վերջին շրջանում կենտրոնն ստացել է տեղեկություն ավելի քան 1200 նման անձի մասին»,- ասել է Նովիկովը Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս