Բաժիններ՝

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազները Մինսկում կուսումնասիրեն ահաբեկչության դեմ պայքարի փորձը

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազները Մինսկում կուսումնասիրեն ահաբեկչության և ծայրահեղականությամ դեմ պայքարի փորձը, ասվում է Բելառուսի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:

«Սեպտեմբերի 7-ին Մինսկում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի գլխավոր դատախազությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի քարտուղարության անդամները:

Օրակարգում են լինելու իրավակարգի և օրինականության ապահովման արդիական հարցեր, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարն ու ծայրահեղականության դրսևորումները Ադրբեջանում, տնտեսական գործունեության ոլորտում իրականացված հանցագործությունների հետաքննությունները Հայաստանի դատախազության մարմինների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս