Ռուսաստանում իր աշխատանքն է սկսել «Բանակ-2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումը
Ռուսաստանում կայացել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումի բացման արարողությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Մերձմոսկվայի Կուբինկա քաղաքում:
Ֆորումի կազմակերպիչն է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ֆորումին մասնակցել են ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ, գիտահետազոտական կազմակերպություններ, ռազմա-արդյունաբերական համալիրներ, անդամ երկրների
Ֆորումի լիագումար նիստերում, համաժողովներում և կլոր սեղաններում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների աշխատանքը, ռազմա-տեխնիկական ոլորտի զարգացման հեռանկարային հարցեր:
Ելույթ ունենալով արարողությանը` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ տվյալ ֆորումը Ռուսաստանի ամենամասշտաբային հարթակն է սպառազինությունների ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման տեսակետից:
«Հայրենասեր» կոչվող այգում ցուցադրված են ավելի քան 1000 ռուսական ձեռնարկություններ և կազմակերպություններ:
«Ֆորումին մասնակցում է նաև ավելի քան 80 օտարերկրյա պատվիրակություն»,- հայտնել է Շոյգուն:
Ֆորումը կշարունակի իր աշխատանքը մինչև սեպտեմբերի 11-ը: