Ռուսաստանում լազերային զենքով ինքնաթիռ է ստեղծվում
Ռուսաստանն ինքնաթիռի ստեղծման աշխատանքներ է կատարում, որը պետք է հանդերձված լինի նոր սերնդի լազերային սպառազինությամբ: Այս մասին հայտնել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի աղբյուր:
«Ընթանում է օդային բազավորման լազերային կայանքի նոր սերնդի ստեղծման աշխատանք»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է այն ինքնաթիռին, որը բաց աղբյուրներից հայտնի է Ա-60 ինդեքսով:
Ավիացիոն լազերի ստեղծման աշխատանքներ կատարվել են նաեւ ԱՄՆ-ում, սակայն 2011 թվականի վերջին ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել էր Boeing YAL-1 փորձարարական մարտական ինքնաթիռը, դադարեցվել է: