Թևան Պողոսյանը հանեց սերմնաբջիջների բանկի մասին իր աղմկահարույց օրինագիծը

Այսօր ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ հետ է կանչում իր ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրինագիծը: Ըստ նրա` հարցի զարգացումն այլ կերպ ընթացավ, և այն նպատակահարմար չէ: «Չեմ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց»,- ասաց Թ.Պողոսյանը` հույս հայտնելով, որ ապագայում կլրամշակվի և մի քանի տարի հետո կորոշվի օրինագծի ճակատագիրը:

Նա նկատեց, որ այս նախագիծը շրջանառության մեջ դնելու համար իրեն ասում են՝ «սև թուղթ ստորագրող»: Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում էր ստեղծել զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ, պետությունը պետք է երաշխավորեր 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս