ՀՀ հարավարևմտյան սահմանային դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել
ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մանրամասներ չհայտնեց` հորդորելով սպասել քննչական գործությունների արդյունքներին: «Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, քննության արդյունքում մանրամասները պարզ կդառնան»,-ասաց նա: