«Ռուսական տնտեսական ագրեսիայի պատճառով Ուկրաինան 15 մլրդ դոլար է կորցրել». Պորոշենկո
Ռուսական շուկան ուկրաինացի արտադրողների համար կտրուկ փակելու հետևանքով Ուկրաինան տնտեսական շոկ է ապրել, այն արժեցել է նվազագույնը 15 մլրդ դոլար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` ելույթ ունենալով Գերագույն ռադայում ամենամյա ուղերձով: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
«Իր շուկան Ռուսաստանի կողմից ագրեսիվ կերպով փակելը Ուկրաինայի համար դարձել է տնտեսական շոկ: Այն մեզ, ըստ որոշ հաշվարկների, արժեցել է նվազագույնը 15 մլրդ դոլար:
Մենք կորցրել են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր աշխատատեղեր, և այդ տնտեսական ագրեսիան կենսամակարդակի սրընթաց անկման գլխավոր պատճառներից է»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ, Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Նատալյա Միկոլսկայան հայտարարել էր, որ 2016թ. արդյունքներով Ռուսաստանի սահմանափակիչ տարանցիկ միջոցառումների պատճառով ուկրաինական տնտեսությունը կորցրել է մոտավորապես 1 մլրդ դոլար: