Բաժիններ՝

Գերմանական բունդեսվերը 58 մլն եվրոյի ներդրումներ կկատարի «Ինջիրլիքում»

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զգալի գումար է հատկացրել, որը ներդրվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, հայտնում են ԶԼՄ-ները:

Մի քանի ամիս տևող վեճերից և հակասություններից հետո Անկարան և Բեռլինը պայմանավորվել են շարունակել գերմանացի զինվորականների մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Գերմանիան «Ինջիրլիքի» կատարելագործման նպատակով կներդրի 58 մլն եվրո, որոնցից 26 մլն եվրոն կուղղվի իր «Տորնադա» հետախուզական ինքնաթիռների համար սեփական թռիչքուղու շինարարությանը, ինչպես նաև բունդեսվերի զինվորականների համար բնակելի կոնտեյներների շինարարությանը:

Մնացած միջոցները ուղղվելու են ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հրամանատարա-շտաբային կետի արդիականացմանը, գրում է Spiegel Online-ը:
Զինվորականների կարծիքով` տվյալ ներդրումներն անհրաժեշտ են, քանի որ մինչ օրս գերմանացիները ստիպված էին իրենց հետախուզական ինքնաթիռները կայանել ամերիկյան հարթակներում, իսկ զինծառայողները բնակվել են ժամանակավոր կացարաններում:

Բազմամիլիոնանոց գումարի հատկացումը նոր վկայությունն է այն փաստի, որ Գերմանիայի կառավարությունն ու պաշտոնական Անկարան հաղթահարել են հարաբերություններում առաջացած ճգնաժամը, որը առաջացել էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս կկայանա նաև գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս