Բաժիններ՝

ՌԴ-ն սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնը» ներառել է օտարերկրյա գործակալների ռեեստրում

«Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնը» ներառվել է ոչ կոմերցիոն կազմակերպությունների ռեեստրում, որը իրականացնում է օտարերկրյա գործակալի դեր, ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության` օտարերկրյա գործակալ լինելու հանգամանքը հաստատվել է ՌԴ արդարադատության նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության կողմից փաստաթղթերի ստուգման ժամանակ:
ՌԴ արդարադատության նախարարությունը վերլուծական կենտրոնին 2 շաբաթով ներառել է ռեեստրում` մինչև սեպտեմբերի 18-ին կայանալիք քվեարկությունը:

Ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին օրենքը ՌԴ Պեդտուման ընդունել էր 2012 թվականին:

Հայտնի սոցիոլոգ Յուրի Լևադայի կողմից հիմնադրված կենտրոնը համարվում է Ռուսաստանի երեք առաջատար սոցիոլոգիական կազմակերպություններից մեկն ու ամենաանկախը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս