ԱՄՆ-ն չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ իրականացված չեն մինսկյան պայմանավորվածությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պահանջում է մինսկյան պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
Նա ընդգծել է, որ մոտակա շաբաթների ընթացքում բոլոր կողմերը պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
Մինսկյան պայմանավորվածություններում ի սկզբանե հստակորեն նշված էր իրականացման համար պահանջվող քայլերի հերթականությունը:
Բացի դրանից Ռուսաստանը չի համարվում ուկրաինական հակամարտության կողմ եւ չի կրում պատասխանատվություն մինսկյան պայմանավորվածությունների թեկուզ մեկ դրույթի իրականացման համար:
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ կառավարությունը կրկին ընդլայնեց Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնց հանդեպ գործում են ամերիկյան միակողմանի տնտեսական պատժամիջոցներ:
ԱՄՆ ֆինանսների նախարությունը հստակեցրել էր, որ պատժամիջոցների ընդլայնումն արվում է` ի աջակցություն ուկրաինական հակամարտութան քաղաքական կարգավորմանը:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Մոսկվան շարունակում է չհասկանալ հակառուսական պատժամիջոցների թեման մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը կապելու փորձերը: