Բրիտանացիները նշել են հրդեհի 350-րդ տարելիցը՝ այրելով Լոնդոնի 17-րդ դարի մոդելը
Լոնդոնի 1666 թվականի Մեծ հրդեհի տեսարանները վերարտադրվել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այն աղետի 350-րդ տարելիցին նվիրված փառատոնի շրջանակներում, որն օթեւանից զրկեց Լոնդոնի գրեթե ամբողջ բնակչությանը եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:
Փառատոնի կազմակերպիչները սեպտեմբերի 4-ի երեկոյան «վերստեղծել էին» հրդեհը՝ այրելով 17-րդ դարի Լոնդոնի 120-մետրանոց մոդելը, որը պատրաստել էր ամերիկացի նկարիչ Դեւիդ Բեսթը: Մոդելը տեղադրվել է Թեմզայում հատուկ լողացող հարթակի վրա, իսկ այնուհետեւ հրկիզվել: Առափնյա փողոցներից եւ կամուրջներից գործողությունը դիտել են հարյուրավոր լոնդոնցիներ եւ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուրեր:
Ակցիան դարձել է փառատոնի գագաթնակետը, որի շրջանակներում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ:
Պատմական հրդեհն սկսվել է 1666 թականի սեպտեմբերի 2-ի կիրակի օրը Փադինգ լեյն հացի փռում եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 5-ի չորեքշաբթի: Այրվել է 13,5 հազար տուն, կացարանից զրկվել է 70 հազար մարդ: Աղետն արտացոլում է գտել ոչ միայն հուշագրություններում, այլեւ ավելի ուշ ժամանակի գականության եւ գեղանկարչության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` EPA