Բաժիններ՝

Դուբայը գործարկել Է ավելի քան 10 մլրդ դոլար արժողությամբ «ապագայի քաղաք» նախագիծը

Դուբայի իշխանությունները հայտարարել են «ապագայի քաղաք» նոր խոշոր նախագծի գործարկման մասին, որի արժեքը գնահատված է 40 միլիարդ դիրխամ (ավելի քան 10 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է The National հրատարակությունը:

Շուրջ 4 քառակուսի կիլոմետր մակերեսով նախագիծը ներառում է բնակելի շինություններ 35 հազար մարդու, ինչպես նաեւ 7,2 հազար հյուրանոցային համարների համար: Նախագծի հեղինակ Dubai Holding ընկերության հայտարարության համաձայն՝ այն «նոր միջազգային ստանդարտներ կտա քաղաքային պլանավորման բնագավառում»:

Նախագիծը նախատեսում է առաջավոր ենթակառուցվածքի ստեղծում՝ ներառյալ բազմամոդալ էկոլոգիական տրանսպորտային համակարգը, որտեղ այլ բաների թվում պլանավորված է օգտագործել օդային գոնդոլաներ:

«Ապագայի քաղաքի» ավելի քան կեսը կհատկացվի զբոսայգիների եւ այլ հասարակական վայրերի: Ստեղծողների խոսքով՝ նախագծի նպատակը ոչ միայն կյանքի որակի բարելավումն է, այլեւ «ապագա սերունդների ձեւավորումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս