Մարտեր Թուրքիայում. կան զոհեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/turqia-3.jpg)
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ինչպես գրում է թերթը, հրաձգության հետևանքով սպանվել է 2 թուրք զինծառայող:
Հաղորդվում է նաև, որ ներկայումս դեպքի վայրում զինվորականների հավելյալ ջոկատներ են տարվել: