Մերկելն ու Էրդողանը G20-ի շրջանակում քննարկել են գերմանա-թուրքական հարաբերությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր չինական Հանչժոուում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԵՄ-ի հետ կնքված փախստականներին վերաբերող համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:
«Մերկելն ու Էրդողանը քննարկել են Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագրի իրականացման հետագա ընթացքը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, թե «քննարկումը եղել է արդյունավետ»:
Գործակալության տվյալով՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը չի հայտնել՝ արդյոք քննարկվել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի խորհրդարանականների այցի մասին հարցը: