Գերմանիան հաստատակամ է Ինջիրլիքի ռազմաբազա պատգամավորների խումբ ուղարկելու հարցում
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն
տեղի չի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը: «Ծրագրում ենք հոկտեմբերի 4ին այցելել Թուրքիա», հայտնել է նա:
Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում ներկայում գտնվում են ավելի քան 200 գերմանացի զինվոր և Tornado տիպի 6 հետախուզական ինքնաթիռ: Գերմանիան ռազմաբազան օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններ ծավալելու նպատակով:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրեԳերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա:
Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող
բանաձևի հետևանքով թուրքգերմանական հարաբերությունների լարման հետ:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած ՄերկելԷրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը: